Մատչելիության հղումներ

Amnesty International․ Պոլիտկովսկայայի գործով դատաքննությունը անպատասխան հարցեր թողեց


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ռուս հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության համար հինգ անձանց՝ ազգությամբ չեչենների, ազատազրկման դատապարտելը պարզապես մի փոքր քայլ էր դեպի արդարություն:

Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ, դատաքննությունը մեծ թվով հարցեր թողեց անպատասխան:

Մասնավորապես, Amnesty International-ի գնահատմամբ, օրենքի առջև այդպես էլ չկանգնեցին սպանության պատվիրատուները:

«Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայան սպանվել էր 2006-ի հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG