Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կփոխհատուցի «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկվածներին


Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը ՆԳՆ-ի շենքի դիմաց ցույցի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր դիմանկարը, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը ՆԳՆ-ի շենքի դիմաց ցույցի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր դիմանկարը, արխիվ
Ռուսաստանը խոստացել է փոխհատուցել իր ևս 12 քաղաքացիների, ում նկատմամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել մարդու իրավունքները ոտնահարելու համար:

Մայիսի 20-ին Վաշինգտոնը որոշեց ընդլայնել է «Մագնիտսկու ցուցակը»՝ ևս 12 ռուսաստանցիների ընդգրկելով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված անձանց այդ ցանկում:

Իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը առնչվող այս ցուցակում ընդգրկվածների նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ՝ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG