Մատչելիության հղումներ

Փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, երեկ ձերբակալվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG