Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցիների որոշ խմբեր ԱՄՆ վիզա կստանան առանց հարցազրույցի


ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում

ԱՄՆ - Ազատության արձանը Նյու Յորքում

Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում, այսօր տեղեկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հարցազրույցի պահանջի վերացմամբ ԱՄՆ-ի դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:

Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասել է. - «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից երբեմն պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG