Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն Ուկրաինային փոխանցեց օգնության առաջին տրանշը՝ 100 միլիոն եվրո


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալաս, արխիվ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալաս, արխիվ

Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է մակրոտնտեսական օգնության առաջին տրանշը՝ 100 միլիոն եվրո, երեկ Կիևում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիշեցնելով, որ Եվրամիությունը որոշել է Ուկրաինային տրամադրել 1․6 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օգնություն, Կալասը հայտնել է, որ այդ օգնության երկրորդ տրանշը՝ 500 միլիոն եվրո, Կիևը կստանա, երբ Գերագույն ռադան վավերացնի համապատասխան հուշագիրը:

Սիյմ Կալասի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը գտնում է, որ բարեփոխումների արդյունավետ և ժամանակին ներդրման դեպքում Ուկրաինան օգնության ամբողջ գումարը կստանա այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG