Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽ գլխավոր քարտուղարը այցելում է Ադրբեջան


ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Բաքու է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել է Յագլանդի մամուլի քարտուղարը, այցի հիմնական նպատակն է Եվրախորհրդում Ադրբեջանի նախագահության շրջանում համատեղ աշխատանքի ծրագրի քննարկումը:

Մինչև մայիսի 22-ը այցի շրջանակներում նախատեսված են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հանդիպումները Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի, ինչպես նաև էներգետիկայի և արդարադատության նախարարների հետ:

Ադրբեջանական գործակալությունը հայտնում է նաև, որ Յագլանդը Բաքվում արդեն հանդիպել է քաղաքացիական հասարակության, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ: «Քաղբանտարկյալների հարցը նույնպես դարձավ քննարկման թեմա», - APA-ին հայտնել է Հանրապետականների այլընտրանքային շարժման գործադիր տնօրեն Նաթիգ Ջաֆարլին:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Թորբյորն Յագլանդը Ադրբեջանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնելու է երկրում մարդու իրավունքների խախտումների խնդիրը, պահանջելու է, մասնավորապես, բանտում գտնվող հայտնի քաղաքագետ, ԵԽ-ի հովանու ներքո գործող քաղաքագիտական դպրոցի տնօրեն Իլգար Մամեդովի ազատ արձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG