Մատչելիության հղումներ

Պուտինը այցելում է Չինաստան


Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Սի Ծինփին, արխիվ

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Սի Ծինփին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Չինաստան։ Սպասվում է, որ այցի ընթացքում նա բազմամիլիարդանոց գազային պայմանագիր կստորագրի այդ երկրի հետ։

Այս գործարքի շուրջ բանակցությունները արդեն մի քանի տարի է ինչ ընթանում էին, մինչդեռ կողմերը գնի շուրջ համաձայնության չէին գալիս։ Չինաստանի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ բանակցությունները ավարտական փուլում են։

Ռուսաստանի նախագահը իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ կհետևի նաև միասնական զորավարժություններին, ինչից հետո տեղի կունենա Ասիական անվտանգության գագաթնաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG