Մատչելիության հղումներ

logo-print

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել


«Հարսնաքար»-ի քրեական գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով հարցաքննվել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին մայրը` Ն. Մարգարյանը: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման տեղեկացնում է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Մարտի 24-ին «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալները հայհոյանքներ, անեծքներ և սպառնալիքներ հասցեագրեցին տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալների հարազատները ձեռքներին եղած առարկաներ շպրտեցին դատավորի ուղղությամբ, անեծքներ, հայհոյանքներ և սպառնալիքներ տեղալով նաև դատավարությունն ավելի քան մեկուկես տարի լուսաբանող լրագրողների հասցեին։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով: Տվյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG