Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ Դատական դեպարտամենտը ապօրինաբար տուրք է գանձում


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով, ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշված է, որ պետական տուրքի մասին օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար:

Այս խնդրով մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, և օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները:

Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում, նշում է օմբուդսմենի աշխատակազմը՝ հայտնելով, որ մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Անդրեասյանը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG