Մատչելիության հղումներ

logo-print

Դոնեցկը չի ճանաչի Ուկրաինայի նախագահի ընտրությունների արդյունքները


Ուկրաինա - Ռուսամետ զինյալները Դոնեցկում անջատողականների հանրահավաքի ժամանակ, 18-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ զինյալները Դոնեցկում անջատողականների հանրահավաքի ժամանակ, 18-ը մայիսի, 2014թ․

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը չի ճանաչի մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ ընտրությունները խախտում են Սահմանադրությունը, հայտարարում են Դոնեցկում։ «Դրանց անցկացումը մեր անկախ հանրապետությունում անօրինական է», - ասել է Դոնբասի ժողովրդական պատգամավոր Պավել Գուբարևը։

Գուբարևը նաև նշել է, թե Եվրոպան, ԱՄՆ-ը և միջազգային կառույցները կճանաչեն այս ընտրությունները և կստորագրվի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության և Ուկրաինայի միջև, կշարունակվեն Ուկրաինայի տարածքով գազի անցկացման ծրագրերի մշակումը և Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG