Մատչելիության հղումներ

Համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ԼՂ կարգավորման հետագա քայլերը


Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է ՀՀ նախագահին:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG