Մատչելիության հղումներ

Կրակոցներ Վերնիսաժում. հինգ հոգի վիրավորվել է


Կրակոցներ Վերնիսաժում. հինգ հոգի վիրավորվել է
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Այսօր ցերեկը Վերնիսաժում կրակորցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում է ստացել։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանության լրատվության բաժնից, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք վիրավորվել են հիմնականում ստորին վերջույթների շրջանում։ Վիրավորների առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG