Մատչելիության հղումներ

Մորնինգսթար. Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

«Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և հանդիսանում կարգավորման բաղադրիչներից մեկը»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հետագա բանակցությունների ընթացքում»,- նշել է ամերիկացի դիվանագետը` հավելելով.- «Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG