Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուրբաթ օրը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Ժակ Ֆորին (Ֆրանսիա):

ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

Օհանյանը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:

Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը՝ որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG