Մատչելիության հղումներ

Ձկների զանգվածային անկում Շահվարդ գետում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, պարզվել է, որ Շահվարդ գետի Ոսկեվազի հատվածում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG