Մատչելիության հղումներ

Այսօր տեղական ժամանակով ժամը 1:23 Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.18 և արևելյան երկայնության 45.96 աստիճան, հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ, Քաջարան և Կապան քաղաքներում ցնցումները զգացվել են 3 բալլ ուժգնությամբ, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG