Մատչելիության հղումներ

Հեֆերնը մեկնում է ԱՄՆ՝ գործընկերային հանդիպումների


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը վաղը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ:

Ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում:

Ջոն Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG