Մատչելիության հղումներ

Քերրին «ֆարս» է որակում Սիրիայի նախագահի առաջիկա ընտրությունները


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասուլիսի ժամանակ, մայիս, 2014թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասուլիսի ժամանակ, մայիս, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին «ֆարս» է որակել Սիրիայում հունիսի 3-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները։

Նա տեղեկացրել է, որ Լոնդոնում երեկ կայացած հանդիպման ժամանակ «Սիրիայի բարեկամների խումբը» ներկայացնող երկրները պայմանավորվել են ակտիվացնել աջակցությունը սիրիական չափավոր ընդդիմությանը։

Վերջին երեք տարիներին Սիրիայում չդադարող արյունահեղության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ։ Արևմուտքը երկրի նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Բաշար ալ-Ասադին է մեղադրում ստեղծված իրավիճակի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG