Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գյուլին


Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ․

Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Բուրսայում, 14-ը հոկտեմբերի, 2009թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ այդ երկրի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը անկեղծ վշտակցություն է հայտնել Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայի Սոմա ավանում գտնվող ածխահանքի հորերից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 274 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG