Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարարների հետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում, փոխանցում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», - ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Ըստ նույն աղբյուրի՝ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG