Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունը 2013-ին մոտ մեկ միլիոն դոլարի զենք է վաճառել Բաքվին


Ադրբեջանական բանակի զորավարժություններ շփման գծի մերձակայքում, մայիս, 2014թ․

Ադրբեջանական բանակի զորավարժություններ շփման գծի մերձակայքում, մայիս, 2014թ․

Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) անցած տարի Ադրբեջան է արտահանել մոտ 967 հազար դոլար ընդհանուր արժողությամբ դիպուկահար հրացաններ և այլ հրաձգային զինատեսակներ, ռազմական արդյունաբերությունում օգտագործվող ինժեներական միջոցներ և այլ արտադրանք: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են թուրքական ընկերությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանը վեցերորդ տեղն է գրավել 2013 թվականին MKE-ի արտադրանքը ներմուծած երկրների շարքում:

2012 թվականին MKE-ն Ադրբեջան էր արտահանել շուրջ 292 դոլարի արտադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG