Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը ժամանեց Թբիլիսի


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Թբիլիսիում, 13-ը մայիսի, 2014թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը Թբիլիսիում, 13-ը մայիսի, 2014թ․

Այսօր Հայաստան այցը ավարտած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն ժամանել է Թբիլիսի:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են Օլանդի հանդիպումները Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ելույթը վրաց - ֆրանսիական տնտեսական համաժողովում:

Ֆրանսիայի նախագահը, հիշեցնենք, երկօրյա այցով Հայաստան էր ժամանել երեկ Ադրբեջանից և հարավկովկասյան շրջագայությունը ավարտում է Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG