Մատչելիության հղումներ

Էշթոնը զգուշացնում է Ուկրաինայի ռուսամետ անջատականներին


Ուկրաինա - Դոնեցկում հրապարակվում են հանրաքվեի արդյունքները, 12-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա - Դոնեցկում հրապարակվում են հանրաքվեի արդյունքները, 12-ը մայիսի, 2014թ․

Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեներից հետո, երբ ռուսամետ անջատողականները հայտարարեցին Ռուսաստանի Դաշնությանը միանալու ցանկության և Ուկրաինայի նախագահի մայիսի 25-ի ընտրությունները այդ շրջաններում չանցկացնելու մասին, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը զգուշացրել է, որ նախագահական ընտրությունների ցանկացած խոչընդոտ կարող է հանգեցնել Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների:

Ուկրաինական Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքի ինքնահռչակ անջատողական ռուսամետ քաղաքապետը կոչ է արել, որ ռուսական զորքերը իրենց շրջանում կայունություն ու խաղաղություն ապահովեն: Ուկրաինայի զինված ուժերին Վյաչեսլավ Պոնոմարյովը օկուպանտ է որակել:

Դոնեցկում զինված անձինք անջատել են Era-FM ռադիոկայանի եթերը, և այժմ այդ հաճախականությունից օգտվում են ինքնահռչակ հանրապետության ծրագրերը եթեր հեռարձակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG