Մատչելիության հղումներ

«Ծիածան» թուրքական կարճամետրաժ ֆիլմը 4 տարեկան հայ աղջնակի մասին է, ով, թաքնվելով հորեղբոր ճամպրուկում, Հայաստանից ճամփորդում է Թուրքիա:

Մայիսի սկզբին Ծիածանը արժանացել է Փարիզում անցկացված «Հարավարևելյան եվրոպական ֆիլմեր» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ վերջերս թուրքական կինոփառատոնում առաջին մրցանակ է ստացել կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում:

«Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ը գրում է, որ 15 րոպեանոց ֆիլմում չորսամյա աղջնակի ճամփորդությամբ քաղաքական նուրբ հարց է շոշափվում՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև փակ սահմանը ու երկու կողմերի միջև բեռների անօրինական առևտուրը:

«Ծիածան»-ը Թուրքիայում հայտնի դերասանուհի Դերյա Դուրմազը ռեժիսորական դեբյուտն է:

Թերթի հետ զրույցում ֆիլմի հեղինակը հիշում է, որ մի քանի տարի առաջ հոդված էր կարդացել Թուրքիայի ու Հայաստանի միջև փակ սահմանների պայմաններում անօրինական առևտրի մասին ու մտածել է այդ աբսուրդ իրավիճակին անդրադառնալ փոքրիկ աղջնակի գաղտնի ճամփորդության հորինած պատմությամբ: Սցենարը առաջարկել է հայ-թուրքական համատեղ կինո պլատֆորմին, հավանության է արժանացել ու ստեղծել է այս ֆիլմը:

Ծիածանը աղջնակի անունն է, ում հորեղբայրը ճամպրուկներով ապրանքներ է բերում Թուրքիայից Հայաստանում վերավաճառելու համար: Հերթական ուղևորությունից առաջ աղջնակը թաքնվում է ճամպրուկում և մեծ մեքենայում, բեռների մեջ ճամփորդում Թուրքիա:

Մոտ ապագայում ֆիլմը ցուցադրվելու է Պորտուգալիայի, Իրաքի, Անկարայի, ինչպես նաև Համբուրգի ու Տոկիոյի մանկական ֆիլմերի փառատոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG