Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախկին կանցլերն արդարացնում է Պուտինի հետ իր հանդիպումը


Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն արդարացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման փաստը, պնդելով, թե այդ հանդիպման շնորհիվ իրեն հաջողվել է հասնել արևելյան Ուկրաինայում ձերբակալված ԵԱՀԿ դիտորդների ազատ արձակմանը:

Շրյոդերը, ով 1998–2005 թվականներին հանդիսացել է Գերմանիայի կանցլերը, հայրենիքում բուռն քննադատրության էր ենթարկվել իր ծննդյան 70-րդ տարեդարձի օրը Ռուսաստանի նախագահի հետ մտերմորեն գրկախառնված լուսանկարվելու համար, այն ժամանակ, երբ ԵԱՀԿ-ի առաքելության կազմում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի զինծառայողները գերի էին վերցվել Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG