Մատչելիության հղումներ

logo-print

Աբրահամյանը և Հորթոնը կարևորել են կենսաթոշակային բարեփոխումները


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցությանը և Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Հորթոնը շնորհավորել է Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նա մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:

Այնուհետև կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը և ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաև երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը:

Կառավարության նոր ծրագրի առնչությամբ վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային և մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաև ներդրումների ներգրավման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG