Մատչելիության հղումներ

Հայ զինվորը մահացու վիրավորվել է հենակետում


Հայկական Զինված ուժերի զինծառայողը դիրքերում, արխիվ
Հայկական Զինված ուժերի զինծառայողը դիրքերում, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, այսօր ժամը 8:50-ի սահմաններում հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է:

Փաստի առթիվ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG