Մատչելիության հղումներ

Պուտինը Ղրիմում մասնակցեց Սևծովյան նավատորմի զորահանդեսին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սևծովյան նավատորմի զորատես են անցկացնում Ղրիմում, Սևաստոպոլ, 9-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սևծովյան նավատորմի զորատես են անցկացնում Ղրիմում, Սևաստոպոլ, 9-ը մայիսի, 2014թ․

Մեծ հայրենականում հաղթանակի 69-րդ և Սևաստոպոլը գերմանացի ֆաշիստներից ազատագրելու 70-րդ տարեդարձերին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Ղրիմ:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի զորահանդեսի ժամանակ Պուտինը մոտորանավակով անցել է ծովածոցում շարված նավերի մոտով, ողջունել ծովայիններին ու շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ: Այնուհետև օդ են բարձրացել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 70 ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանի նախագահի Ղրիմ այցի կապակցությամբ՝ այն գնահատելով որպես սադրանք և ուկրաինական օրենսդրության, միջազգային նորմերի բացահայտ անտեսում, Ուկրաինայի ինքնիշխանության, ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի կոպիտ ոտնահարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG