Մատչելիության հղումներ

logo-print

Բաքուն «սադրանք» է որակում Կալիֆորնիայի խորհրդարանի բանաձևը


Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլման Աբդուլաև

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլման Աբդուլաև

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընդունած բանաձևը «հռչակագրային բնույթ է կրում, և հետևաբար՝ չունի ոչ մի քաղաքական և իրավաբանական ուժ», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբդուլաևն ասել է, թե Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը արտացոլված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարություններում:

Աբդուլաևը «անարդարացի քայլ» է որակել բանաձևի ընդունումը և հայտարարել, թե այն հակասում է առաջին հերթին Միացյալ Նահանգների շահերին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև որպես «սադրանք» է գնահատել բանաձևի ընդունումը հայկական ուժերի կողմից Շուշիի նկատմամբ վերահսկողություն հաստատելու 22-ամյակի օրը՝ մայիսի 8-ին, և պնդել, թե «հայկական լոբբին և նրանց ձեռքում գործիք դարձած մարդիկ» աչք են փակում հակամարտության էության վրա և գործում իրենց սահմանափակ շահերի շրջանակում՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանում իրավիճակի սրման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG