Մատչելիության հղումներ

Կոնստանտին Օրբելյանը կհուղարկավորվի կիրակի՝ Պանթեոնում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին ժամը 12-14-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է ապրիլի 24-ին՝ կյանքի 86-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG