Մատչելիության հղումներ

logo-print

Բեռլուսկոնին սկսեց հանրային աշխատանքները


Իտալիա - Սիլվիո Բեռլուսկոնին ժամանում է «Սուրբ ընտանիք» խնամքի կենտրոն, 9-ը մայիսի, 2014թ․

Իտալիա - Սիլվիո Բեռլուսկոնին ժամանում է «Սուրբ ընտանիք» խնամքի կենտրոն, 9-ը մայիսի, 2014թ․

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնը այսօր ժամանել է Միլանին մերձակա «Սուրբ ընտանիք» կաթոլիկ խնամքի կենտրոն՝ սկսելու հանրային աշխատանքները, հաղորդում է BBC-ն:

Նախկին վարչապետը հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որը փոխարինվել է մեկ տարվա ընթացքում շաբաթական չորս ժամվա աշխատանքով՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տարեցների հետ:

«Սուրբ ընտանիք» խնամքի կենտրոնում ասել են, որ 77-ամյա Բեռլուսկոնիի հանդեպ ցուցաբերվելու է նույն վերաբերմունքը, ինչ բոլոր մյուս աշխատողների նկատմամբ:

Նախկին վարչապետի ժամանելու պահին մի արհմիության ներկայացուցիչ բացականչել է, թե իտալացի բանվորների երազանքն է Բեռլուսկոնիին տեսնել բանտում, ինչից հետո ոստիկանները նրան հեռացրել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG