Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վատիկան ավարտվեց


Վեհափառի հանդիպումը հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ, լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Վեհափառի հանդիպումը հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ, լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայրական այցը Վատիկան ավարտվել է, փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ըստ նույն աղբյուրի՝ այցի ընթացքում Վեհափառը մասնավոր առանձնազրույց է ունեցել հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:

Վեհափառը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Սուրբ Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես 23-րդ և Հովհաննես Պողոս երկրորդ պապերի շիրիմներին: Աղոթք է կատարվել Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև:

Հիշեցնենք՝ Վատիկան այցի շրջանակում Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ հանդիպել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG