Մատչելիության հղումներ

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Իսակովի և Բաբաջանյանի հիշատակին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին:

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին»,- հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG