Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը «բանակցության առարկա չէ»


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի Զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, բոլոր խնդիրները կարող են լուծվել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկվող վեց տարրերի մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունները՝ Մամեդյարովը նաև վստահեցրել է, որ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել սկսել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ համաձայնագրի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG