Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ․ «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող»


Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում

«Ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ»․ - այսպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարություններին:

«Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ-ի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության», - ասված է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության այսօր տարածած հայտարարությունում:

«Գտնում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ-ի փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG