Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Համիդ Քարզային


Աֆղանստան - Մայիսի 2-ի սողանքի հետևանքները
Աֆղանստան - Մայիսի 2-ի սողանքի հետևանքները
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային այդ երկրի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Համիդ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանը տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Աֆղանստանում մայիսի 2-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների թվի մասին ճշգրիտ տվյալներ երկրի իշխանությունները առայժմ չեն հրապարակել, տարբեր գնահատականներով այն կազմում է 250-ից մինչև 2 հազար 700:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG