Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա


Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Վաղը Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, այսօր փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում ծրագրված է առաջնորդների ներկայությունը Ռուսաստանի զինված ուժերի կառավարման վարժանքին:

«Ենթադրվում է նաև հանդիպմանը մասնակցող մի շարք պետությունների ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահի երկկողմ զրույցների անցկացում», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Ավելի ուշ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կմեկնի այսօր երեկոյան, վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG