Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցիներին մտահոգում է Ուկրաինայի հետ պատերազմի հնարավորությունը


Ռուսաստան - Մոսկվայում տոնում են Ղրիմի միացումը Ռուսաստանին, 18-ը մարտի, 2014թ․

Ռուսաստան - Մոսկվայում տոնում են Ղրիմի միացումը Ռուսաստանին, 18-ը մարտի, 2014թ․

«Լևադա»-ի հարցման արդյունքներով՝ գնալով նվազում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք ցանկանում են Ռուսաստանի կազմում տեսնել Ուկրաինայի արևելյան շրջանները:

Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը արդեն մի քանի ամիս է սկսվում են ուկրաինական զարգացումներով և դրանցով էլ ավարտվում: Առավոտից երեկո հեռուստատեսությամբ միայն ուկրաինական թեման է:

Հարցումները, սակայն, վկայում են, որ եթե նույնիսկ ռուսաստանցիները առաջվա պես ոգևորված են Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ վերադառնալու փաստով, սրա հետ մեկտեղ, «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքներով, ռուսաստանցիների զգալի մասը մտահոգություն ունի, որ Ռուսաստանը պատերազմ է սկսելու Ուկրաինայի դեմ, և դեմ է այդ հնարավոր պատերազմին:

Այսպես, Ղրիմի միավորումը դրական է գնահատել ռուսաստանցիների շուրջ 90 տոկոսը: Նման արդյունք էր գրանցել «Լևադա» կենտրոնը նաև երկու ամիս առաջ, սակայն գնալով նվազում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանի կազմի մեջ մտնեն նաև Ուկրաինայի մյուս շրջանները:

Այսպես, մարտի վերջին ռուսաստանցիների 67 տոկոսը դրական է գնահատել Ղրիմի սցենարի հնարավոր կրկնությունը Արևելյան Ուկրաինայի որոշ շրջաններում, սակայն այսօր նրանց թիվը նվազել է, և միայն 58 տոկոսն է ցանկանում, որ Ռուսաստանին միանան Դոնեցկը, Լուգանսկը և այլ շրջաններ:

Ընդ որում, եթե նախկինում ռուսաստանցիների միայն 12 տոկոսն էր համարում, որ Ռուսաստանը չպետք է իր կազմի մեջ մտցնի Լուգանսկը կամ Դոնեցկը, ապա այսօր հարցվածների արդեն 30 տոկոսն է նման կարծիք հայտնում, և միայն 35 տոկոսն է ցանկանում այդ շրջանները տեսնել Ռուսաստանի կազմում:

Մարտին հարցմանը մասնակցած ռուսաստանցիների միայն մեկ երրորդն էր մտավախություն հայտնում, որ կարող է սկսվել ռազմական հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, իսկ այսօր նման մտավախություն ունի հարցվածների երկու երրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG