Մատչելիության հղումներ

Մերկելը դեմ է մայիսի 9-ին Պուտինի հնարավոր այցին Ղրիմ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցավալի կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի օրը նշելու համար այցելի Ղրիմ:

Նա ասել է, որ, իհարկե, մայիսի 9-ը Ռուսաստանի համար կարևոր հաղթանակի օր է, բայց, իր կարծիքով, «ամոթ է, եթե նման օրը օգտագործվի հակամարտության այդպիսի տարածաշրջանում զորահանդես անցկացնելու համար»։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 9-ին Պուտինը կարող է այցելել Ղրիմի Սևաստոպոլ քաղաք և այնտեղ մասնակցել ռուսական նավատորմի զորահանդեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG