Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «կեղծ» է որակում Ուկրաինայի արևելքում անցկացվելիք հանրաքվեն


Մայիսի 11-ին Դոնեցկում անցկացվելիք հանրաքվեի քվեաթերթիկը
Մայիսի 11-ին Դոնեցկում անցկացվելիք հանրաքվեի քվեաթերթիկը
Առաջիկա հանգստյան օրերին Արևելյան Ուկրաինայում ռուսամետ անջատողականների կողմից անցկացվելիք ինքնորոշման հանրաքվեն պաշտոնական Վաշինգտոնը «կեղծ» է որակում։

Ռուսամետ անջատողականները ցանկանում են Ղրիմի օրինակով անկախանալ Ուկրաինայից։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ սա Ղրիմի սցենարի կրկնությունն է լինելու, և ոչ մի քաղաքակիրթ երկիր չի ընդունի նման հանրաքվեի արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG