Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հերթական զորավարժությունը «ճակատամերձ գոտում»


Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանական բանակի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերում անցկացվում են մարտական պատրաստության ստուգմանն ուղղված զորավարժություններ, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ զորավարժությունները անցկացվում են համաձայն 2014 թվականի մարտական պատրաստության պլանի, որ հաստատվել է նախարարի կողմից:

«Ռազմաճակատի» Բեյլագյանի հատվածում դաշտային պայմաններում մարտական պատրաստության ստուգման մարտավարական զորավարժություններին մասնակցում են վաշտերի և գումարտակների անձնակազմերը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին «ճակատային գծում» անցկացված զորավարժությունների մասին, որոնք մեկնարկել էին ապրիլի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG