Մատչելիության հղումներ

Ընդհարումներ Բաքվի կենտրոնում


Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են Բաքվի կենտրոնում ցույց անցկացնող ակտիվիստներին, 6-ը մայիսի, 2014թ․

Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են Բաքվի կենտրոնում ցույց անցկացնող ակտիվիստներին, 6-ը մայիսի, 2014թ․

Ադրբեջանցի ոստիկանները կոշտ էին վարվում նաև ակցիան լուսաբանող լրագրողների նկտամամբ:

Այսօր կեսօրին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանության և մի քանի տասնյակ ընդդիմադիր ցուցարարների միջև բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ Ծանրագույն հանցագործությունների գծով դատարանը հրապարակեց NIDA քաղաքացիական շարժման երիտասարդ ակտիվիստների գործով վճիռը` նրանց դատապարտելով 6-ից մինչև 8 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի ակտիվիստների դեմ հետապնդումները սկիզբ առան 2013-ի մարտի 10-ին Բաքվի կենտրոնում կազմակերպված բազմամարդ բողոքի ակցիայից հետո: Դրա մասնակիցները բողոքում էին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի, դրանց հետաքննության անբավարար մակարդակի դեմ: Ջրցան մեքենաների, ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ ճնշված այս բողոքի ակցիայից մի քանի օր անց ադրբեջանական դատախազությունը ակտիվիստներին մեղադրանքների մի երկար շարան ներկայացրեց` զանգվածային անկարգությունների կազմակերպում, բենզինով լի շշերը ոստիկանության դեմ կիրառելու փորձ, թմրամիջոցների օգտագործում:

NIDA-ի ակտիվիստների դեմ սկիզբ առած այս ճնշումները բավակայն լուրջ դժգոհություն առաջացրեցին ոչ միայն Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում, այլև Արևմուտքում: Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանցի ակտիվիստներին քաղբանտարկյալ ճանաչեց: Ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստների մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Միացյալ Նահանգներում և Արևմտյան Եվրոպայում:

NIDA-ի ակտիվիտների դեմ կայացված վճռի դեմ այսօր Բաքվի կենտրոնական փողոցներ դուրս եկան մի քանի տասնյակ երիտասարդներ: Ցուցարարների զանգվածային ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նրանք նստեցին Բաքվի կենտրոնական փողոցներից մեկի` Տորգովայա փողոցի մեջտեղում՝ երգելով Ադրբեջանի պետական օրհներգը:

Ոստիկանությունը այսօր բավական կոշտ վարք էր դրսևորում նաև ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալներով՝ բերման ենթարկվածների թվում էին «Ենի Մուսավաթ» թերթի և Mediaforum կայքի լրագրողները:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG