Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը ռուսաստանաբնակ հայ բարերարների է ընդունել


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, կարևորել սոցիալական, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում նրանց կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը Ղարաբաղի համար:

Հանդիպմանը մասնակցել է Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG