Մատչելիության հղումներ

Էրդողանն ըստ ամենայնի կառաջադրվի նախագահի պաշտոնում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթի ժամանակ, արխիվ

Ռեջեփ էրդողանն ըստ ամենայնի կառաջադրվի օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թուրքական թերթի տեղեկություններով՝ Էրդողանի առաջադրման մասին սկզբունքային որոշումը կայացվել է իշխող կուսակցության գործադիր մարմնի մայիսի 2-ին Անկարայում կայացած 4-ժամանոց դռնփակ նիստի ընթացքում: «Այս նիստից հետո կարող եմ ասել, որ Էրդողանի առաջադրման հավանականությունը մեծացել է», - նշել է փոխվարչապետ Բեշիր Աթալայը:

Sabah-ի տեղեկություններով, թուրքական կառավարության մեկ այլ փոխվարչապետ` Բյուլենթ Առինջը կիրակի օրը Բուրսա քաղաքում հայտարարել է․ - «Հաստատ կարող եմ ասել, որ մեր թեկնածուն Էրդողանն է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG