Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպում Նյու Յորքում


Բուշերի ատոմակայանը Իրանում, արխիվ
Բուշերի ատոմակայանը Իրանում, արխիվ
Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջուկային փորձագետները այսօր հանդիպում են Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և փորձելու ավելի բարդ հարցերի շուրջ հասնել մշտական համաձայնության:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու վերջնաժամկետը հուլիսի 20-նն է:

Երեկ արդեն Թեհրանի միջուկային ծրագրի ներկայացուցիչն ասել է, որ մայիսի 5-6-ը փորձագետները կարող են այցելել ուրանի հանքավայր և այն վայրը, որտեղ հարստացվում է ուրանը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախարարների մակարդակով հանդիպումը նախատեսվում է մայիսի 13-ին Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG