Մատչելիության հղումներ

Ղրիմի դատախազը զգուշացնում է թաթարներին


Ղրիմի գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայա, մարտ, 2014թ․
Ղրիմի գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայա, մարտ, 2014թ․
Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գլխավոր դատախազ նշանակված Նատալյա Պոկլոնսկայան զգուշացրել է տեղի թաթարներին, որ իրենց Մեջլիսը կարող է լուծարվել, եթե նրանք մասնակից լինեն ծայրահեղական գործողությունների՝ կապված իրենց առաջնորդ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ձեմիլևի Ղրիմ մուտք գործելու արգելքի հետ:

Պոկլոնսկայան նաև մեղադրել է Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ Ռեֆատ Չուբարովին՝ ի աջակցություն Ձեմիլևի անօրինական ցույցեր կազմակերպելու համար:

Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը անցած շաբաթավերջին հայտարարել է, թե Ձեմիլևը «Արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հանձնարարություն է ստացել ապակայունացնել իրավիճակը», այդ իսկ պատճառով նրա մուտքը Ղրիմ արգելվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG