Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վաղը մեկնում է Իրան


Էդվարդ Նալբանդյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Նյու Յորքում, 29-ը սեպտեմբերի, 2014թ.

Էդվարդ Նալբանդյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Նյու Յորքում, 29-ը սեպտեմբերի, 2014թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG