Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում ուկրաինական դեպքերի առնչությամբ


Ուկրաինա - Տասնյակ զոհերի պատճառ դարձած հրդեհը Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինա - Տասնյակ զոհերի պատճառ դարձած հրդեհը Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․

Մինչ Ուկրաինայի վարչապետը Օդեսայի ողբերգության մեջ տեսնում է Կրեմլի մեղքը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը Կիևի իշխանություններին անվանում է հանցագործ, անպատասխանատու և ոչ կոմպետենտ:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, կիրակի օրը այցելով Օդեսա, որտեղ անցած երկու օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, ասել է, թե դրանցում տեսնում է Ռուսաստանի մեղքը:

Յացենյուկը հայտարարել է, թե տեղի ունեցած բռնությունները «Ուկրաինայի և Օդեսայի, ժողովրդի դեմ լավ նախապատրաստված և կազմակերպված» գործողության արդյունք էր: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, արխիվ



Նա նաև մեղադրել է ուկրաինական անվտանգության ծառայություններին` արյունահեղությունները չկանխելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում ավելի քան 40 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ ապստամբներ այրվել են կամ խեղդվել:

Ուկրաինայում տեղի ունեցող բռնություններին այսօր անդրադարձել է Ռուսաստանի փոխվարչապետ Գրիգորի Կարասինը, ով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է անհապաղ օգտագործի Կիևի իշխանությունների վրա ունեցած ազդեցության լծակները` վերջիններիս հանցավոր գործելաոճը դադարեցնելու համար:

Ուկրաինայի իշխանություններին որակելով «անպատասխանատու» և «ոչ կոմպետենտ», Կարասինը հայտարարել է, որ Կրեմլը միջազգային գործընկերների հետ քննարկում է ուկրաինական ողբերգությունը և իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրում:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

«Ակնհայտ է, որ Կիևի իշխանությունները անկարող են առանց արտաքին օգնության երկխոսություն սկսել [իրենց ընդդիմախոսների հետ, չնայած Ժնևի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին]: Կարծում եմ առաջիկա օրերին քայլեր կարվեն Կիևի իշխանություններին և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ներկայացուցիչներին երկխոսության սեղանի մոտ բերելու համար, որպեսզի Ուկրաինայի տարբեր շրջաններում մահվան ու տառապանքի աղբյուր դարձած խնդիրների լուծումներ փնտրվեն», - հավելել է Կարասինը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, «Ռոյթերզ»-ի և «Ֆրանսպրեսի»-ի հրապարակումների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG