Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը Օդեսայի բռնությունների համար մեղադրում է Ռուսաստանին


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, կիրակի օրը այցելելով Օդեսա, որտեղ անցած երկու օրերին տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, հայտարարել է, թե դրանցում տեսնում է Ռուսաստանի մեղքը:

Յացենյուկը հայտարարել է, թե տեղի ունեցած բռնությունները «Ուկրաինայի և Օդեսայի, ժողովրդի դեմ լավ նախապատրաստված և կազմակերպված» գործողության արդյունք էին:

Նա նաև մեղադրել է ուկրաինական անվտանգության ծառայություններին` արյունահեղությունները չկանխելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում ավելի քան 40 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ ապստամբներ այրվել են կամ խեղդվել:

Մայիսի 2-ի բախումների առնչությամբ ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման ենթարկել: Այսօր հարյուրավոր ռուսամետ ակտիվիստներ շրջապատել են Օդեսայի ոստիկանության բաժանմունքներից մեկը` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG