Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան, երբ Կոպենհագենի քաղաքապետարանի ժամացույցը ազդարարի ժամը 18:00-ն, «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի անցած տարվա հաղթողը` Էմիլի դե Ֆորեստը, դուրս կգա կարմիր ուղեգորգի վրա և Դանիայի մայրաքաղաքում կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը:

«Եվրատեսիլ 2013»-ում Էմիլի դը Ֆորեստի հաղթանակի արդյունքում մրցույթը երրորդ անգամ է անցկացվելու Դանիայում: «Եվրատեսիլ 2014»-ի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։

Մրցույթին մասնակցելու են 37 երկիր։ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը իր Not Alone (Միայնակ չես) երգով հանդես կգա մայիսի 6-ին` առաջին եզրափակիչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG